Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 780-ով` մեկ օր առաջվա 710-ի դիմաց, սա նոր առավելագույն ցուցանիշ է համավարակի սկզբից ի վեր: Վարակից մահացել է ընդհանուր 144 492 մարդ, երեքշաբթի լրագրողներին հայտնել է նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:

Շտաբի տվյալներով՝ պայմանական մահացությունը (վերջինը կարելի է որոշել միայն համավարակի ավարտից հետո) աճել է մինչեւ 2.48 տոկոս:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է օրական 24 702-ով՝ կազմելով 5 833 175 դեպք: Դեպքերի թվի աճը կազմել է 0.43 տոկոս:

Կորոնավիրուսից վերականգնված ռուսաստանցիների թիվն աճել է 19.566-ով՝ կազմելով 5.236.214:

Ըստ շտաբի՝ դուրս գրված հիվանդների մասնաբաժինը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 89.8 տոկոսը: