Ընդդիմադիր լրագրողները, որոնք հավաքվել են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, պահանջում են անցկացնել նրանց դեպի ներս, որպեսզի հարցեր տան ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին, հաղորդում է Sputnik-Գրուզիան:
ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն իրականացվում է հավատարմագրմամբ, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան:
«ԶԼՄ-ները կարող էին ներկայացնել այն մարդկանց ցանկը, ովքեր կլինեն շենքում. փոխանցվել է ընդհանուր 100 ԶԼՄ-ի ցանկ: Ելնելով նրանից, թե ինչ է տեղի ունեցել դահլիճում նախորդ նիստի ժամանակ՝ մենք չենք կարող թույլ տալ հյուրեր, որոնց հրավիրել է ընդդիմությունը»,-նշել է Կուչավան:
Վրաստանի ներքին գործերի նախարարն այսօր պատասխանում է խորհրդարանի պատգամավորների հարցերին Թբիլիսիում հուլիսի 5-6-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:





























