Պատգամավորների կարիքների համար ծախսերի ավելացման հետ մեկտեղ հայ զինծառայողների թիվը կրճատվում է: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ադրբեջանագետ փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունից եւ Գլխավոր շտաբից կհեռանա շուրջ 3000 մարդ: «Ստացվում է, որ միջին հաշվով մոտ 12 հազար մարդ կմնա առանց ապրուստի միջոցի», - ասել է Ադիբեկյանը՝ պարզաբանելով, որ ՊՆ-ի եւ Գլխավոր շտաբի յուրաքանչյուր աշխատակցի ընտանիք բաղկացած է առնվազն 4 անդամից:

Փորձագետը նշել է, որ այս կառույցներում աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն, բայց կայուն են, եւ այս գումարներով հնարավոր է ընտանիք պահել: Ավելաված գումարը, ըստ ադրբեջանագետի, կուղղվի Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նրա շրջապատի վարչակազմի ծախսերը հոգալուն, քանի որ նրան հուսալի եւ հավատարիմ կամակատարներ են հարկավոր: «Գումարը մարդկանց կաշառելու լավագույն եւ ամենահետաքրքիր ձեւն է, որը թույլ է տալիս նրանց կապել իշխանություններին», - բացատրել է փորձագետը: