Ամստերդամի Սհիպհոլ օդանավակայանում թռիչքի ժամանակ բռնկվել է «Բոինգ-737» ինքնաթիռը, որը պատկանում էր դանիա-հոլանդական Transavia Airlines ընկերությանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, բռնկվել է օդանավի շարժիչներից մեկը, բոլոր 186 ուղեւորները տարհանվել են: