Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցը հրազենից կրակել է Մոսկվայի մետրոյի «Վարշավսկայա» կայարանի մոտ՝ վիրավորելով մի տղամարդու։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Անվտանգության դաշնային ծառայության անսթափ վիճակում գտնվող աշխատակիցը վիճաբանել է տղամարդու հետ եւ մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ։

Տղամարդը ոտքին ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Կատարվում է հետաքննություն։