Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի լեռնային հատվածներում թուրքական զինված ստորաբաժանումները Քրդական աշխատավորական կուսակցության դեմ գործողությունների ընթացքում հայտնվել են ականապատ տարածքում:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` ականի պայթյունից մեկ զինվորական տեղում զոհվել է, մեկ զինվորական էլ` վիրավորվել: Պայթյունից հետո կրկին հիշյալ շրջանում թուրք զինվորականները շարունակել են գործողությունները: