Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի կործանման պատճառն օդաչուների սխալն է: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այդ մասին հայտարարել է Լեհաստանի ավիացիոն պատահարների հետաքննության պետական հանձնաժողովի ղեկավար Էդմունդ Կլիխը:
«Օդաչուները անտեսել են վտանգի մասին բոլոր զգուշացումները, որոնք ցույց են տալիս ինքնաթիռի սարքերը, եւ դիմել ծայրահեղ ռիսկի»,- հայտարարել է Կլիխը:
Նշենք, որ լեհական կառավարական ՏՈՒ-154 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Սմոլենսկում՝ ապրիլի 10-ին: Ինքնաթիռում եղել են 96 մարդ՝ 88 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամներ: Զոհերի մեջ էին նաեւ Լեհաստանի նախագահը, նրա կինն ու երկրի ղեկավարության մի մասը:



























