Հայ դատի Տորոնտոյի գրասենյակը սկսել է ինտերնետային ստորագրահավաք։ Հունիսի 26-27-ը Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալու է G-20-ի վեհաժողովը, որին մասնակցելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ստորագրահավաքի նպատակն է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին համոզել, որ նա վեհաժողովին բարձրացնի Թուրքիայում հայերի ցեղասպանության հարցը։
Ստորագրահավաքն իրականացվում է հետեւյալ հասցեում՝ http://www.g20humanrights.com/action_for_armenia:


























