Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ԿԳ նախարարության կողմից արժանացել է նախարարության բարձրագույն պարգեւի` Ոսկե մեդալի, գիտության եւ մանկավարժության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար: Այս կպակցությամբ նա նշել է, որ դա իր համար անսպասելի է եղել եւ այն պարտավորեցնող է:

50-ամյա տնտեսագետն ընդգծել է տնտեսագիտության մեջ նոր դպրոց հիմնելու կարեւորությունը, որը կարող է նոր սերունդներին ժամանակին համահունչ գիտելիքներ փոխանցել: