Ստամբուլի բորսան երկուշաբթի օրը կրկին ավտոմատ կերպով դադարեցրել է արժեթղթերի առեւտուրը՝ թուրքական լիրայի հերթական ռեկորդային անկման ֆոնին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ժամը 15:54-ի դրությամբ ավտոմատացված համակարգը միացված է։ Գործարքները ժամանակավորապես կասեցվել են բորսայի բոլոր ուղղություններով՝ բաժնետոմսերի, ֆյուչերսների եւ օպցիոնների, ինչպես նաեւ բաժնետոմսերի եւ պարտքային արժեթղթերի ռեպո առեւտրում»,-ասվում է բորսայի հաղորդագրության մեջ։ 

Այս պահին թուրքական լիրան դոլարի նկատմամբ կորցրել է մոտ 7,67 տոկոս։ Փոխարժեքն աճել է 17,78 լիրա մեկ դոլարի դիմաց, ինչը եւս մեկ պատմական ռեկորդ է թուրքական արժույթի համար։