Չորեքշաբթի Ստամբուլի բորսան կրկին ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը ինդեքսի անկման պատճառով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

Բորսան հայտարարել է առեւտրի ավտոմատ դադարեցման համակարգի ակտիվացման մասին՝ հիմնական ֆոնդային ինդեքսի ավելի քան 5%-ով անկումից հետո։ Նախորդ երեք օրերին բորսան նույն պատճառով դադարեցրել է գործունեությունը 30-ից 60 րոպե ժամկետով։ 

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի Կենտրոնական բանկը կրկին որոշել է իջեցնել տոկոսադրույքը 15%-ից մինչեւ 14%, ինչը թուրքական արժույթի հերթական կտրուկ անկման պատճառ է դարձել։