Կանադայում ցուցարարները գրեթե ամբողջությամբ փակել են երթեւեկությունը Ամբասադորի կամրջով, որը կապում է Վինձորը (Օնտարիո նահանգ) եւ Դեթրոյթը (Միչիգան նահանգ), հայտնում է CBC-ը։

Բողոքի պատճառը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներն են։ 

Նոր արգելքի դեմ հանդես եկող մարդիկ արգելափակել են կամրջի երթեւեկությունը՝ տեղադրելով բեռնատարներ, պիկապներ եւ մեքենաներ: Ներկայումս երթեւեկությունն անցկացվում է միայն մեկ գծով (ԱՄՆ-ից Կանադա):

Բողոքի ակցիայի մասնակիցները պարզաբանել են, որ աջակցում են բեռնատարների վարորդներին։ 

Բողոքի ակցիան շարունակվում է արդեն երկրորդ շաբաթը։ 

Ոստիկանության աշխատակիցները նշում են, որ բողոքի ակցիայի հիմնական գոտում մոտ 500 բեռնատար կա։ 

Բացի այդ, արտակարգ դրություն է հայտարարվել Կանադայի Օտտավա քաղաքում։