Երեւանի վարչական շրջաններում երեխաների սոցիալական պաշտպանության բաժիններ կստեղծվեն: Համապատասխան որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու՝ փետրվարի 8-ի նիստին։ Բաժինները բաղկացած կլինեն սոցիալական աշխատողներից եւ հոգեբաններից։
Նշվում է, որ փոփոխությունը կհանգեցնի սոցիալական նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։




























