Երիտասարդ կանանց շրջանում ինքնասպանությունների թիվը Թուրքիայի հարավարեւելյան Շանլըուրֆա նահանգում կտրուկ աճել է։ Այս մասին հայտնել է տեղական լրագրողներից մեկը, ով դրա հիմնական պատճառ համարում է ընտանիքի ճնշումները, գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն։
2011 թվականի առաջին վեց ամիսներին սպանությունների թիվը կազմել է 149 դեպք։ Լրագրող Գյուլ Սանը նշել է, որ սպանությունների երկու երրորդը կատարել են մեծամասամբ չամուսնացած, 15-35 տարեկան կանայք։
«Երիտասարդ կանայք ինքնասպանության հաճախ դիմում են ընտանիքի կողմից առկա ճնշումների ներքո։ Շատ ընտանիքներ գյուղերից քաղաք են տեղափոխվում, սակայն չեն կարողանում ադապտացվել այդ կյանքին։ Նրանց աղջիկներն ուզում են ազատ ապրել, ընկեր ունենալ կամ բազմազան հագուստ կրել։ Երբ նրանց դա թույլ չեն տալիս, նրանք վնասում են իրենց»:
Նույն նահանգում 40-ից բարձր տարիք ունեցող կանայք ինքնասպանության դիմում են, երբ իրենց ամուսինները երկրորդ կին են ունենում։
Սանի տվյալներով, Շանլըուրֆա նահանգում մեծ է նաեւ տղամարդկանց ինքնասպանությունների թիվը՝ առաջին հերթին տնտեսական դրդապատճառներով։




























