ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Իսկ «հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական քայլը կորոշի ԵԱՀԿ Մինսկի խումբը»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան SalamNews-ին տված հարցազրույցում:

Ադրբեջանում ամերիկացի դեսպանի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը նորմալ գործունեություն է ծավալում եւ արդեն աշխատում է «շրջանակային համաձայնագրի» վրա: «Չնայած դեռ մնացել են որոշակի կետեր փաստաթղթի պատրաստման հարցում, սակայն հակամարտության կարգավորան գործընթացը ավարտին պետք է հասցնի ԵԱՀԿ Մինսկի խումբը»: