Թուրքիայի Այնթափ քաղաքում գտնվող 5-րդ զրահատանկային զորամասի ներսում ընթացքի ժամանակ ռազմական մեքենա է շրջվել, որի հետեւանքով մահացել է 2 զինվորական։

Թուրքական Dogan լրատվական գործակալության փոխանցմամբ՝  օգոստոսի 4-ի երեկոյան տեղի Այնթափի զորմամասում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տեղում մահացել է 21-ամյա մի զինվորական, իսկ մեկ այլ զինվորական վնասվածքներով տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել: