Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի զինվորական օդանավով Լիբիայի Բենղազի քաղաքից Ստամբուլ են տեղափոխվել լիբիացի 45 վիրավոր ապստամբ։

Թուրքական կողմը պնդում է, թե Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Լիբիա կատարած այցի ժամանակ Լիբիայի անցումային ազգային խորհրդի առողջապահության նախարարը վիրավորների բուժման համար օգնություն է խնդրել։  Ըստ դրա՝ թուրքական կողմը կազմակերպել է լիբիացի վիրավոր ապստամբների տեղափոխումը Թուրքիա։