Թուրքիայի բարձրագույն խորհրդի (YÖK) կողմից լիովին վերացվել է այն արգելքը, որ գլխաշորով արգելվում է հաճախել դպրոց կամ բարձրագույն ուսումնական հաստատություն։
Թուրքական Yeni Şafak-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի բարձրագույն խորհրդի որոշման համաձայն՝ գլխաշոր կրելու համար տարբեր ժամանակահատվածներում ուսումնական հաստատություններից հեռացված ուսանողները կարող են 2011-ի սեպտեմբերի 1-ից շարունակել իրենց ուսումն իրենց սովորած հաստատությունում։
Նշենք, որ 1997-ին Թուրքիայում աշխարհիկների կողմից մինի հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվեցին ազգայնական-իսլամիստները, որից հետո երկրի ուսումնական հաստատություններում արգելվեց գլխաշոր կրել։



























