Չինաստանում սկսվել է նոր միջին չափի լիաքարշակ Changan Lantazhe պիկապի վաճառքը, հայտնում է carnewschina.com-ը:

Ռադիատորի մեծ ցանցի, բարձր կապոտի եւ  քրոմապատ մասերի առատության շնորհիվ պիկապը նման է Toyota Tundra մոդելին։

Հիմնական մոդելի երկարությունը 5350 մմ է, լայնությունը՝1980 մմ, բարձրությունը՝ 1875 մմ։ Երկարացված տարբերակն ունի 5600×1930х1865 մմ չափերը։

Մեքենան համալրված է երկու 12,3 դյույմանոց դիսփլեյներով, որոնցից մեկը կատարում է թվային գործիքային վահանակի դեր, իսկ մյուսը ծառայում է տեղեկատվա- ժամանցային համակարգը կառավարելու համար։

Չինաստանում պիկապը կարելի է գնել 233 ձիաուժ հզորությամբ 2,0 լիտրանոց բենզինային շարժիչով, որը աշխատում է վեցաստիճանային մեխանիկական փոխանցման տուփի կամ ութաստիճան «ավտոմատի» հետ։ Բացի այդ, հասանելի է նաեւ 163 ձիաուժ հզորությամբ 2.0 լիտրանոց տուրբոդիզելով եւ մեխանիկական փոխանցման տուփով տարբերակը։