Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է «Հոգեկան առողջության գործողություն» ծրագիրը, որը ներառում է 2011-2023 թվականները։

Թուրքական Akşam-ի փոխանցմամբ՝ ծրագրի կարեւոր կետերից մեկն այն է, որ Թուրքիայում եւս կկիրառվի հոգեկան առողջության ոլորտում եվրոպական երկրների փորձը։  Ծրագրի մեջ նշվում է, որ Թուրքիայի բնակչության 18 տոկոսն ունի հոգեկան հիվանդություն։ Հոգեկան հիվանդություններով տառապողների 6-ից միայն 1-ն է բուժման համար դիմում բժշկի։

Նշվում է, որ Թուրքիայում ամեն 100 հազար բնակչին ընկնում է 2,2 հոգեկան հիվանդություններով զբաղվող բժիշկ, իսկ եվրոպական 15 երկրներում այդ թիվը 100 հազարի դիմաց 12,9 է։

Եվրոպայում շիզոֆրենիայով տառապող հիվանդաների 50 տոկոսն է ապրում ընտանիքներում, իսկ Թուրքիայում այն կազմում է 95 տոկոսից ավել։