Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները սկսել են պետական աջակցության ծրագիր՝ ցածր եկամուտ ունեցող տրանսգենդերների համար: Նրանց մեկուկես տարի ամսական 1,2 հազար դոլար կտրվի։ Երաշխավորված եկամուտը կօգնի նվազեցնել սոցիալական անհավասարության մակարդակը, գրում է Fox News-ը։

Այժմ իշխանությունները դիմումներ են ընդունում նպաստ ստանալ ցանկացողներից։ Ծրագրի մասնակիցները նաեւ բժշկական եւ հոգեբանական օգնություն կստանան։

Ապագայում երաշխավորված եկամուտ կստանան նաեւ ոչ բինար, տրանսգենդեր եւ ինտերսեքսուալ սեւամորթները կամ բնիկ ամերիկացիները, ինչպես նաեւ իսպանախոս թոշակառուները, սեքս-աշխատողները եւ այլ կատեգորիայի մարդիկ: