Գերմանիայի ոստիկանությունը պատանդներ վերցնելու հետ կապված օպերացիա է իրականացնում, ասվում է Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասի ոստիկանության հայտարարության մեջ։
Bild պարբերականի տվյալներով՝ փորձել են գրոհել Radio Dresden ռադիոկայանի գրասենյակ, ապա թաքնվել են։ Ռադիոկայանի ղեկավար Թինո Ութասին հայտարարել է, որ բոլոր աշխատակիցներին հաջողվել է անվտանգ վայր տեղափոխել։
Altmarkt galerie առեւտրի կենտրոնի այցելուներին տարհանել են։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանությունը շրջափակել է Դրեզդենի կենտրոնն այն բանից հետո, երբ տղամարդը, ենթադրաբար, կրակ է բացել: Չարագործը, նախնական տվյալներով, մի կնոջ է գնդակահարել։





























