Երեքշաբթի 85 տարեկան հասակում մահացել է ՌԴ «Госкино»-ի նախկին ղեկավար, կինոքննադատ եւ կինոգետ Արմեն Մեդվեդեւը, «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության պատասխանատու քարտուղար Միխայիլ Կալինինը։

Մեդվեդեւին մոտ կանգնած աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ նա մահացել է ժամը 16-ի սահմաններում։

Արմեն Մեդվեդեւը կինոքննադատ էր, կինոգետ եւ կինոպրոդյուսեր։ Եղել է «Կինոյի արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիրը, ինչպես նաեւ ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության «Госкино»-ն։ Երկար ժամանակ նա եղել է 1993 թվականից Վիբորգում անցկացվող «Պատուհան դեպի Եվրոպա» ամենամյա ազգային կինոփառատոնի նախագահը։ Արժանացել է «Կինոտավր» մրցանակի՝ ռուս կինոյի զարգացման մեջ ակնառու ավանդի համար։