Աշխարհում ցեմենտի խոշորագույն արտադրող շվեյցարական Holcim-ը լքել է Ռուսաստանը։ Այս մասին ասվում է ընկերության Telegram-յան ալիքում։

Ռուսաստանում Holcim-ի նախկին ձեռնարկությունները կշարունակեն աշխատել նոր ապրանքանիշի ներքո։ Մամուլի ծառայությունն ընդգծել է, որ կառավարման հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական շուկայից ընկերության դուրս գալու ընթացակարգն ավարտվել է: 

«Մենք չենք մեկնաբանում համաձայնագրի մանրամասները նախքան այն կանցնի հաստատման բոլոր փուլերը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա ներդրումների իրականացման վերահսկողության կառավարական հանձնաժողովի կողմից»,-Holcim-ի ռուսական գրասենյակի հայտարարությունը մեջբերում է ՌԲԿ-ն:

Ամռանը ընկերությունը հայտնել է, որ  ենթարկվել է ռեյդերական զավթման փորձի։