ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, հետեւելով Սենատին, հաստատել է 2023 ֆինանսական տարվա (ավարտվում է սեպտեմբերի 30-ին) մոտ 1,7 տրիլիոն դոլար արժողությամբ բյուջեի նախագիծը, որը նախատեսում է 44,9 միլիարդ դոլար օգնություն հատկացնել Կիեւին, հաղորդում է C-SPAN հեռուստաալիքը։
Բյուջեով նախատեսված ծախսերի ընդհանուր ծավալն ավելի մեծ կլինի, քան 2022 թվականին, երբ ցուցանիշը 1,52 տրիլիոն դոլար էր։ Միջոցների մեծ մասը՝ մոտ 858 միլիարդ դոլար, կուղղվի պաշտպանությանը, ընդ որում մոտ 722 միլիարդը՝ ոչ պաշտպանական ծախսերին։ ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեում այս տարի մոտ 10%-ով քիչ է պաշտպանությանը հատկացված գումարը (մոտ 782 մլրդ դոլար)։
Վաշինգտոնը մտադիր է 44,9 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ շտապ օգնության համար, որի մի մասը նախատեսված է ուկրաինացի զինվորականների ուսուցման եւ Կիեւ տեղափոխված զենքի պաշարների համալրման համար։ Ընդ որում, ընթացիկ տարվա բյուջեից Ուկրաինային տրամադրվել է 13,6 միլիադ դոլարի չափով աջակցություն։





























