Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն դեկտեմբերի 28-ին կայցելի Ուկրաինա, որտեղ պետք է բանակցություններ տեղի ունենան ուկրաինացի գործընկեր Օլեքսեյ Ռեզնիկովի հետ, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանական գերատեսչությանը։

«Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն դեկտեմբերի 28-ին կմեկնի Ուկրաինա, որտեղ կհանդիպի իր ուկրաինացի գործընկերոջ հետ»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Նշվում է, որ Ֆրանսիայի դեպարտամենտի ղեկավարը կփաստի Ուկրաինայի իշխանություններին Ֆրանսիայի աջակցությունը եւ կհարգի զոհված զինվորների հիշատակը։