Գերմանիայում առնվազն երկու տարի բարձր գնաճը կահպանվի, ինչը պայմանավորված է արտանետումներով, Rheinische Post-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կառավարության տնտեսական փորձագետների խորհրդի (Իմաստունների խորհուրդ) նախագահ Մոնիկա Շնիցերը։

«2024 թվականին գնաճը կմնա քննարկման առարկ, միայն դրանից հետո մենք աստիճանաբար կարող ենք վերադառնալ երկու տոկոսի մակարդակին»,- զգուշացրել է Շնիցերը՝նշելով, որ ձեռնարկությունները բարձր ծախսերը հետագայում փոխանցում են սպառողներին, «շատերը ուռճացնում են» իրենց ծախսերը:

Հաջորդ տարի գները ցածր պահելու համար Շնիցերն առաջարկել է «էներգետիկ համերաշխության գանձում» իրականացնել`նշելով, որ բեռի ավելի մեծ ծանրությունը պետք է ընկնի հարուստների վրա: Նրա գնահատականներով՝ նման վճարը կարող է պետությանը բերել 12-13 մլրդ եվրո լրացուցիչ եկամուտ։ Սակայն նման միջոցը պետք է խստորեն սահմանափակ ժամանակով գործի, համոզված է Շնիցերը։

Բացի այդ, գերմանացի տնտեսագետը կոչ է անում երկարացնել Գերմանիայի վերջին երեք ատոմակայանների կյանքը եւս երկու-երեք տարով։

«Տնտեսական տեսանկյունից իմաստ ունի շտապ պատվիրել նոր վառելիքի տարրեր: Սա մեզ ավելի մեծ վստահություն կտա հաջորդ ձմռանը»,- DW-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Նոյեմբերին Գերմանիայում տարեկան գնաճը հասել է 10 տոկոսի։ Գերմանական դաշնային բանկի (Bundesbank) կանխատեսման համաձայն՝ հաջորդ տարի այն կնվազի մինչեւ 7,2 տոկոսի՝ պայմանավորված նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի գնի բարձրացման պետական ​​արգելակի ներդրմամբ։ Սպասվում է, որ 2024 թվականին Գերմանիայում գնաճը կնվազի մինչեւ 4,1 տոկոս: