Եգիպտոսում օտարերկրացիները 2023թ. հունվարից գնացքի տոմս կարող են գնել միայն դոլարով եւ եվրոյով։ Այս մասին MBC հեռուստաալիքի եթերում ասել է երկրի տրանսպորտի նախարար Քամիլ ալ-Վազիրը։
Նա նշել է, որ նկատվում է զգալի պահանջարկ այլ պետությունների քաղաքացիների կողմից, որոնք վերջին մի քանի օրերին նախապես պատվիրել են ավելի քան հազար տոմս արտարժույթով։
Այս միջոցին դիմելը ալ-Վազիրը բացատրել է նրանով, որ Եգիպտոսը արտարժույթի պակաս է զգում, այն դեպքում, երբ երկիր ժամանողները դրամը փոխում են սեւ շուկայում։
Նախարարը տեղեկացրել է, որ պետությունը ստացված միջոցները կուղղի արտասահմանից նոր գնացքներ գնելուն։




























