Իսրայելի նոր կառավարությունը խորհրդարանի առջեւ երդում կտա դեկտեմբերի 29-ին, հաղորդում է Jerusalem Post-ը:
«Նոր կառավարությունը կվավերացվի Քնեսեթի կողմից եւ պաշտոնապես կստանձնի իշխանությունը հինգշաբթի օրը»,- գրել է թերթը՝ վկայակոչելով իսրայելական «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուի կողմից խորհրդարանի անդամներին ուղարկված ծանուցումները։
Ինչպես նշվում է, նիստը կսկսվի դեկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 11։00-ին։





























