Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Հանդիպումը տեղի է ունենալու Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում։ Այս մասին տեղեկացրել է բելառուսական «ԲելՏա» գործակալությունը։

Ինչպես տեղեկացրել է գործակալությունը, Լուկաշենկոն, տեղ հասնելուն պես, պատասխանել է այն հարցին, թե ինչպիսին է լինելու 2023 թվականը։

«Ամենաերջանիկն ու ամենահաջողը։ Անհոգ եղեք, նորմալ է լինելու»,- գործակալությունը մեջբերել է Բելառուսի նախագահի խոսքերը։

ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը Սանկտ Պետերբուրգում նախատեսված է դեկտեմբերի 26-27-ին։