Չինաստանը կշարունակի պարզեցնել օտարերկրյա քաղաքացիներին վիզաների տրամադրման ընթացակարգը, որոնք գալիս են Չինաստան աշխատելու, սովորելու կամ միանալու ընտանիքին, վկայում է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությունը, որը հրապարակվել է երեքշաբթի։
«Կիրականացնենք այն օտարերկրյա քաղաքացիններին վիզաներ տրամադրելու ընթացակարգերի հետագա օպտիմալացում, որոնք Չինաստան են գալիս աշխատանքային կամ արտադրական գործունեություն, բիզնես վարելու, սովորելու, ինչպես նաեւ հարազատներին այցելելու կամ ընտանիքին միանալու համար»,- նշվել է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Տուրիզմի նպատակով երկիր գալու մասին տեղեկատվություն չկա, բայց նշվել է, որ Չինաստանը կշարունակի պլանաչափ վերականգնել տուրիզմը երկրից դուրս եկող չինացիների համար։
Չինաստանի առողջապահության գործերի կոմիտեն դեկտեմբերի 26-ին իր պաշտոնական կայքում հրապարակել է ծանուցում, որի համաձայն՝ 2023թ. հունվարի 8-ից Չինաստան եկող անձինք պետք է COVID-19-ի ՊՇՌ-թեստ հանձնեն մեկնելուց 48 ժամ առաջ, ՊՇՌ-բացասական թեստ ունեցողները կկարողանան Չինաստան գալ առանց առողջության կոդի ձեւակերպման, Չինաստան եկողների համար ՊՇՌ-թեստավորումը եւ կենտրոնացված մեկուսացումը կչեղարկվեն։




























