Պենտագոնի «անանուն պաշտոնական անձանց» հայտարարությունները Կրեմլին «գլխատող հարված» հասցնելու մասին, ըստ էության, խոսում են ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական վերացման սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ամենից հեռուն գնացել են Վաշինգտոնում․ այնտեղ Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնական անձինք» փաստացի սպառնացել են Կրեմլին «գլխատող հարված» հասցնել, ըստ էության, խոսքը ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական վերացման սպառնալիքի մասին է։ Եթե ինչ-որ մեկն իսկապես նման գաղափարներ ունի, այդ ինչ-որ մեկը պետք է լավ մտածի նման ծրագրերի հնարավոր հետեւանքների մասին», - ասել է Լավրովը։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է միջուկային ոլորտում Արեւմուտքից եկող առճակատման ազդանշանների մասին։ «Այնտեղ, կարծես թե, ամբողջովին մի կողմ են դրել քաղաքավարությունը։ Մասնավորապես, հատկանշական էր ոչ անհայտ Լիզ Թրասը (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ), ով առանց կասկածի նախընտրական բանավեճերի ժամանակ հայտարարեց, որ միանգամայն պատրաստ է միջուկային հարվածի հրաման տալ»,- նշել է նախարարը։

«Էլ չեմ խոսում Կիեւի ռեժիմի բազմաթիվ սադրանքների մասին։ [Ուկրաինայի նախագահ] Վլադիմիր Զելենսկին պայմանավորվել էր ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ռուսաստանի դեմ կանխարգելիչ միջուկային հարվածների պահանջի վերաբերյալ։ Սա նույնպես անցնում է ընդունելիի սահմանները։ Չնայած ռեժիմի գործիչներից մենք միայն նման բաներ չէ, որ լսել ենք »,- հավելել է Լավրովը։