Եվրամիությունը 2022 թվականի փետրվարից սկսած ավելի քան 77 հազար տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Փետրվարից ԵՄ-ն Ուկրաինա է ուղարկել ավելի քան 77 հազար տոննա մարդասիրական բեռ, այդ թվում դեղամիջոցներ, սնունդ, վրաններ։ Ուղարկվել են նաեւ հրշեջ մեքենաներ եւ շարժական հոսպիտալներ»,- Twitter-ում գրել է նա։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հավելել է, որ ԵՄ-ի համերաշխությունը Ուկրաինայի հետ «ավելի է ուժեղանում»։





























