Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ մի քանի շաբաթ տեւած լարվածության սրումից հետո Սերբիայի բանակը գտնվում է պատրաստության ամենաբարձր մակարդակում: Նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր միջոցները ժողովրդի պաշտպանության եւ Սերբիայի պահպանության համար, հայտնում է BBC-ն։
Բելգրադի եւ Պրիշտինայի հարաբերությունները կրկին սրվել են լրատվամիջոցների լուրերից հետո այն մասին, որ Պրիշտինան հարձակում է նախապատրաստում Կոսովոյի հյուսիսում գտնվող էթնիկ սերբերի բնակության շրջանների վրա:
ԵՄ-ն «առավելագույն զսպվածության եւ անհապաղ գործողությունների կոչ է անում եւ Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարներին առաջարկում է անձամբ նպաստել քաղաքական լուծմանը»:





























