Անկարան Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում թույլ չի տա։ Տարվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

«Մենք զգուշացնում ենք Հունաստանին․ արկածներ մի փնտրեք ձեր․․․Հետեւանքները կարող են շատ աղետաբեր լինել հունական կողմի համար», - ասել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ «Թուրքիան կշարունակի պաշտպանել իր շահերը ինչպես Էգեյան, այնպես էլ Միջերկրական ծովում» եւ թույլ չի տա Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում անգամ 1 մղոնով, այլ ոչ թե 12 մղոնով, ինչպես հայտարարում են Աթենքում։