Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ուշագնացությունից հետո ընդհատել է այցը Աթոս եւ վերադառնում է Աթենք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն՝ վկայակոչելով Հունաստանի ERT հանրային հեռուստաընկերությանը։

Դենդիասը Աթոս էր ժամանել չորեքշաբթի եւ մտադիր էր Սուրբ լեռան վրա մնալ երկու օր։ Հունաստանի կառավարությանը Աթոս պետությունում ներկայացնում է Աթոս լեռան նահանգապետը, որի վերահսկողությունը պատկանում է արտաքին գործերի նախարարին։

Դենդիասը Աթենք է վերադառնում օրթոստատիկ հիպոթենզիայի նոպայից հետո, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան Աթոս կատարած այցի շրջանակներում Քսենոփոնի վանքում մատուցված ծառայության ժամանակ։ Կարիեսում տեղակայված բժշկական կենտրոնից ժամանած բժիշկն անմիջապես եկել ու զննել է նրան։ Դենդիասի ինքնազգացողությունը լավ է, սակայն որոշում է ընդունվել ընդհատել նրա այցը Աթոս։

Ինչպես հայտնում է Voria.gr պորտալը, ծառայության ժամանակ՝ առավոտյան յոթից հետո, Դենդիասն իրեն վատ է զգացել եւ կորցրել գիտակցությունը, ինչի հետեւանքով  ընկել է հատակին եւ ուժեղ հարված ստացել քթին ու ատամներին։