Բրիտանական զինված ուժերը զրկվել են առավել կատարելագործված անօդաչուներից՝ գնումը հինգ տարով ձգձգելու պատճառով, եւ դա ավելի քան կես միլիարդ ֆունտ սթեռլինգ է արժեցել, գրում է Telegraph-ը։
Պաշտպանության նախարարությունը պատվիրել է 16 անօդաչու թռչող սարք՝ Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ հետախուզական, հսկողական գործողություններում կիրառելու նպատակով։ Բացի բրիտանական ստորաբաժանումների «բարեկամական հսկողությունը» ապահովելուց, անօդաչու սարքերը կարող են հագեցած լինել ռումբերով եւ հրթիռներով։
Սակայն ներկայումս սպասվում է, որ դրանք հասանելի չեն լինի մինչեւ 2023 թվականի նոյեմբերը:
Միաժամանակ, դրանց արժեքը 2016 թվականին 816 միլիոն ֆունտից ավելացել է մինչեւ 1,35 միլիարդ ֆունտ սթեռլինգի կանխատեսվող բյուջե, ընդ որում նախարարները պետք է լրացուցիչ 50 միլիոն ֆունտ ծախսեն՝ ՊՆ գործող Reaper ծրագիրի գործոության ժամկետը երկարաձգելու համար:
Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջասթին Բրոնքը The Telegraph-ին ասել է, որ Protector ԱԹՍ-ն ունի մի շարք առավելություններ Reaper-ի նկատմամբ:
Նրա խոսքով, հիմնական առավելություններից մեկն այն է, որ դրանք «արտոնագրված են քաղաքացիական օդային տարածքում շահագործման համար, մինչդեռ Reaper-ը՝ ոչ», ինչը թույլ է տալիս թագավորական օդային ուժերին դրանք օգտագործել Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում ուսուցման եւ գործողությունների համար:
Բրոնքն ասել է, որ երբ անօդաչուները հասանելի լինեն, կարող են օգտագործվել «ՆԱՏՕ-ի սահմանների երկայնքով լրացուցիչ հետախուզական թռիչքներ իրականացնելու համար»:
Նա նշել է, որ պաշտպանական գնումների վրա ազդել է «կողմնակալ լավատեսության մշակույթը», եւ որ կարճաժամկետ հասանելիության պատճառով ծրագրերի ձգձգումները «մշտական գործոններից են, որոնք բրիտանական ռազմական գնումներում հանգեցնում են գերածախսերի»:



























