Բրյանսկի մարզում մի քանի մարդկանց պատանդ են վերցրել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Պատանդ է վերցվել մի քանի մարդ Լյուբեչանե գյուղի խանութում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ պատահարի հանգամանքները եւ պատանդ վերցնողների անձը պարզվում են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գյուղ են ներխուժել ուկրաինացի դիվերսանտներ։ Նրանք կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ մարդ զոհվել է, վիրավորում է ստացել մեկ երեխա։
Նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ուժայիններն անհրաժեշտ ամեն բան անում են դիվերսանտների խմբին վնասազերծելու համար։





























