Կոտայքի մարզում այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 04:50-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 49.5 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Թաթուլ Մամյանի վարած վրացական համարանիշներով Volkswagen Cadi եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Գրիգոր Ճաղարյանի վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Բախման հետեւանքով Toyota Fortuner-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել, իսկ Volkswagen-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդ Թ. Մամյանը, ով աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակում, որպես պարեկ, կոչումով Ոստիկանության լեյտենանտ է, իսկ Toyota Fortuner-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում, նրա վարորդ Գ. Ճաղարյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում, որպես ավագ պարեկ, կոչումով Ոստիկանության կապիտան է:

Վիրավորներից Ռ. Խալաթյանը, աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում, որպես կրտսեր պարեկ, կոչումով ոստիկանության սերժանտ է: Վիրավորներից Ա. Խաչիկյանը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: