Չինական բրենդի էլեկտրական բեռնատարը ներկայացվել է որպես կոնցեպտ, նորույթի սերիական արտադրության մասին տեղեկություններ առայժմ չկան։ Այս մասին տեղեկացրել է «Колеса»-ն։
Maxus-ը պատկանում է SAIC չինական կոնցեռնին, որը LDV բրիտանական ընկերության հաջորդն է։ Maxus GST-ն ունի երկու յարդով խցիկ, սեւ վերնամաս, մեծ բեռնահատված։ Կոնցեպտն ունի ռելիեֆային ձեւեր, «քառակուսիացված» անիվների շրջագծեր եւ դռների «կրկնակի» շրջանակներ։ Առաջնամասը զբաղեցնում է սեւ գույն ի խոշոր փականը, որն ունի լուսադիոդներ։
Պիկապը ուղղահայաց լապտերներ ունի։ Ստորին մասում բրենդի անվանումն է՝ գրված հսկայական տառերով։ Կոնցեպտն ունի ինքնատիպ երկգույն անվադիսկեր, ամենագնացների համար նախատեսված անվադողներ եւ դռների խորքում տեղադրված բռնակներ։
Սրահը նախատեսված է չորս հոգու համար, առջեւի մասում դիսփլեյն է, մուլտիմեդիա համակարգի թաչսքրինը, ինչպես նաեւ էկրան առջեւի ուղեւորի համար։ Վարորդն ունի մուլտիղեկ։ Եկրորդ շարքում երկու ուղեւորատար նստարան կա։
Maxus GST-ը ենթադրում է «կիսապինդ» քարշիչ մարտկոցի առկայություն, քառաշարժիչ համակարգով։ Հզորությունը՝ 1 000 ձիաուժ, առավելագույն պտտող պահը՝ 144 000 Нм։
Ընկերությունում հայտարարել են, որ մեկ լիցքով ընթացքի պաշարը պետք է ավելի քան 1 000 կիլոմետր լինի։ Maxus GST-ն կունենա ավտոպիլոտի մի քանի գործառույթներ, այդ թվում ավտոմատ կայանման համակարգ, որը կկարողանա ինքնուրույն կանգնեցնել անգամ կցորդիչով էլեկտրամեքենան։





























