Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենը TV2 հեռուստաալիքին ասել է, որ երկիրը Գերմանիայի հետ միասին Ուկրաինային կփոխանցի 80 Leopard 1 տանկ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմական տեխնիկան ուկրաինական զորքերի օգտագործման համար պատրաստ կլինի մինչեւ հունիսի 1-ը։ Մարտին Պոուլսենը հայտարարել էր, որ Դանիայից, Գերմանիայից եւ Նիդեռլանդներից առաջին Leopard 1 տանկերը Ուկրաինային կփոխանցվեն մայիսի սկզբին։





























