Այսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15։35-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, քաղաքացիների օգնությամբ՝ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում հրդեհը բռնկվել է ընթացքի ժամանակ։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ու վիրավորների ինքնությունը և ավտոմեքենայի համարանիշը։





























