«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է ՀՀ տարբեր ճանապարհներին 16 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Մրցույթը հայտարարվել է ՀՀ ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին աջակցելու համար ԵՄ կողմից Հարևանության ներդրումային գործիքով տրամադրված դրամաշնորհի շրջանակներում։

Շինաշխատանքների ձեռքբերման մրցույթը հայտարարվել է 3 չափաբաժնով։ Անվտանգության բարելավման աշխատանքներ պետք է կատարվեն Հ-17, Մ-5, Մ-9, Մ-14, Մ-2, Մ-12 և Մ-3 ավտոճանապարհների տարբեր տեղամասերում, ինչպես նաև Նորապատի տրանսպորտային հանգույցի մոտ։ Յուրաքանչյուր չափաբաժնով շինաշխատանքների իրականացման համար նախատեսված է 6 ամիս ժամանակ։

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. հունիսի 12-ը՝ ժամը 16:00։ 

Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ: