Մենք պետք է փորձենք տարբեր երկրներից օգուտ ստանալ եւ մեծացնել մեր կարողությունները՝ առանց Ռուսաստանին եւ Արեւմուտքին իրար հակադրելու, քանի որ դա կարող է խնդիր առաջացնել մեզ համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

«Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների այցերը գերտերություններ շատ լավ են, սակայն կարեւոր է վերջնարդյունքը։ Խոշոր պետությունների հետ մենք շատ աշխատելու տեղ ունենք, մասնավորապես՝ Իրանի դեպքում, որը մեզ շատ մոտ է։ Մենք պետք է փորձենք տարբեր երկրներից օգուտ ստանալ եւ մեծացնել մեր կարողությունները թե ռազմական տեխնիկայի, թե փորձի փոխանակման առումով։ Եվ կարեւոր է դա անելն առանց Ռուսաստանին եւ Արեւմուտքին իրար հակադրելու, որովհետեւ հակառակ տարբերակը մեր շահերից չի բխում։ Երկընտրանքը մեզ համար լուրջ խնդիրներ կստեղծի»,- նշեց նա։