Հունիսի 23-ին` ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Տեղեկացվում է, որ պարապմունքների ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։