ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Դաղստան, որտեղ խորհրդակցություն կացնկացնի Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում տուրիզմի զարգացման հարցով, գրում է «Գազետա»-ն։ Այս մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ օրվա երկրորդ կեսը ՌԴ նախագահը կանցկացնի Դաղստանում։

Բացի այդ, նախագահը կհանդիպի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիկովի հետ։

Ինչպես հայտնում է Պեսկովը, Պուտինը կլսի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի զեկույցը օկրուգում զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման մասին։