Փրկարարները ևս մեկ դի են գտել աղետի էպիկենտրոնից 55 կիլոմետր հեռավորության վրա, զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնում է Գրուզիա Online-ը։

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով, 5 անձի առնչությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում։

«Աղետի գոտում գտնվող Օնսկի մունիցիպալիտետում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դիտարկման արդյունքում փրկարարների կողմից աղետի էպիկենտրոնից 55 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է ևս մեկ դի։

Աշխատանքներ են տարվում Ռիոնի և Չանչախի գետերի հուներում, ինչպես նաև դրանց վրա գտնվող կղզյակներում, որտեղ մոբիլիզացված է ինչպես ծանր տեխնիկա, այնպես էլ լողացող միջոցներ, կենդանի ուժ և մի խումբ կինոլոգներ։

Այս պահին փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են 28 դի, 5 հոգու որոնողական աշխատանքներ են տարվում»,- ասվում է տեղեկատվության մեջ։