Թուրքիայի ազգային պալատների վարչակազմը, որի տնօրինության տակ են գտնվում Ստամբուլի հայտնի պալատական համալիրները, որոշում է կայացրել լ օտարերկրացիների համար բարձրացնել իրենց օբյեկտների մուտքի վճարը, հաղորդում է AТОР-ը:
Ըստ վարչակազմի թանգարանային գործի և գովազդի վարչության` արժեքը կբարձրանա 2024 թվականի հունվարի 1-ից: Թանկացումը բավականին կտրուկ է լինելու. միջին հաշվով Ստամբուլի պալատների մուտքը թանկանալու է 40-60 տոկոսով։
Այսպես, Թոփքափի պալատի համակցված տոմսը, որն ավելի վաղ արտասահմանցի այցելուների համար 950 թուրքական լիրա էր արժեցել, հունվարի 1-ից կարժենա արդեն 1500: Թոփքափի օսմանյան սուլթանների հարեմի և Թոփքափի Սուրբ Իրինա Եկեղեցու առանձին մուտքի տոմսերի գները նույնպես կբարձրանան՝ 350-ից հասնելով 500 թուրքական լիրայի։
Օտարերկրացիների համար Ստամբուլի պալատների մուտքի տոմսերը 2024 թվականին կլինեն երեքից յոթ անգամ ավելի բարձր, քան թուրք քաղաքացիների համար:
Օրինակ՝ Դոլմաբահչե պալատի տոմսը կարժենա 1050 լիրա օտարերկրացիների համար և 150 լիրա ՝ Թուրքիայի քաղաքացիների համար:
Թուրք փորձագետներն ընդգծում են, որ Ստամբուլի տեսարժան վայրեր այցելելու գների բարձրացումն առավել շատ կհարվածի անկախ ճանապարհորդներին։ Այժմ նրանց մուտքը կարժենա 35-50 դոլար մեկ անձի համար:




























