ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը նախնական առաջարկ է ստացել պատանդների ազատ արձակման մասին, որը մշակվել է Եգիպտոսի, Իսրայելի, Կատարի եւ ԱՄՆ մասնակցությամբ Փարիզում ընթացած բանակցություններում։ Այս մասին տեղեկացրել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։

«ՀԱՄԱՍ-ը առաջարկ է ստացել, որը մշակվել է Փարիզում, եւ այժմ ուսումնասիրում է այն»,- ասել է նա։

Հանիան ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի համար պատասխանը մշակելիս առաջնահերթ են «ագրեսիայի անհապաղ դադարեցումը» եւ «օկուպացիոն զորքերի դուրսբերումը Գազայի հատվածի սահմաններից», եւ որ շարժումը պատրաստ է դիտարկել միայն այն նախաձեռնությունները, որոնք կարող են ապահովել այս պայմանների կատարումը։

Նա ավելացրել է, որ շարժման ղեկավարությունը կքննարկի Փարիզում ձեռք բերված նախնական համաձայնությունը Կահիրեում, սակայն ստույգ օր առայժմչի նշել։