Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված 114 պաղեստինցիների, այդ թվում 4 կանանց։ Այս մասին տեղեկացրել է « Ալ-Կահիրա ալ-Իհբարիա» հեռուստաալիքը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Նշվել է, որ այդ բոլոր պաղեստինցիները ազատ են արձակվել «Քերեմ-Շալոմ» անցակետով, որը գտնվում է Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին։

Հեռուստաալիքը չի նշել, թե արդյոք նշված անձինք ազատ են արձակվել հակամարտության կողմերի միջեւ որեւէ նախնական պայմանավորվածության շրջանակում։